Back to All Stories
  1. Հայերեն

April 16, 2025

Ազատ Տարվանից մինչև Constructor-ի համալսարան. Իմ ճանապարհը դեպի նորարար հնարավորություններ

author image

Meri from Armenia 🇦🇲

Preview Image
Logo of Constructor University

Իմ Մասին

Ես Մերի Գրիգորյանն եմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից եմ: Այժմ սովորում և ապրում եմ Գերմանիայում՝ Constructor University-ում (ավելի հայտնի որպես Jacobs University Bremen)։ Երրորդ կուրսում եմ ու մի քանի ամսից ավարտում եմ։ Սովորում եմ Համակարգչային Գիտություն՝ Տվյալագիտության minor-ով: Դպրոցը ավարտելուց առաջ դիմել էի ԱՄՆ համալսարաններ ու ընդունվել էի Մինեսոտայի համալսարանը, սակայն շատ ֆինանսավորում չստացա և որոշեցի դիտարկել Եվրոպայի համալսարաններ՝ հաջորդ տարվա համար: Դարձա EducationUSA-ի Մրցունակ Աշակերտների Ակումբի (CCC) անդամ 2021-22 թվականներին ու դիմեցի համալսարաններ` թե Ամերիկա, թե Եվրոպա, բայց Եվրոպայում ավելի շատ ֆինանսավորում ստացա: Հետո հաղթեցի AGBU Scholarship ու Սոնա Մնացականյանի անվան FemInno Female Talent Scholarship-ը ու եկա Գերմանիա սովորելու: Գերմանիան ընտրեցի, որովհետև Գերմանիայում տեխնոլոգիաները զարգացած են ու հենց համալսարանը շատ հնարավորություններ է տալիս։

Ազատ Տարի

Ազատ տարվաս ընթացքում արել եմ VR ինթերնշիփ American Councils-ում և աշխատել եմ Girls in Tech Armenia-յում՝ FemInno-յի հետ։

Դիմելու Ընթացքը

Բացառիկ նախապատմություն ունենալուց բացի պետք է ունենալ շատ կարևոր գործունեություն։ Ես օրինակ՝ ավագ դպրոցս ավարտել եմ գովասանագրերով։ Դիմելու ընթացքում սկզբում ԱՄՆ էի դիտարկում, որտեղ գները շատ բարձր էին։ ԱՄՆ դիմել էի, բայց լրիվ ֆինանսավորում չէի ստացել, դրա համար որոշեցի դիմել Եվրոպա։ Ընկերներիցս մեկը, ով հիմա Brown-ում է սովորում, առաջարկեց ինձ ու ևվս մի ընկերջս դիմել Constructor։ Այդպես, երեքս էլ դիմեցինք, երեքս էլ ընդունվեցինք, ես գնացի Constructor, իսկ նրանք Ivy League:

Էսսեներ

Constructor հնարավոր է դիմել և Common App-ով և իրենց պորտալով։ Այն, ինչը Common App-ում կա, դա համալսարանի պահանջներն է։ Personal Statement-ից բացի, իմ դիմելու ժամանակ, համալսարանը պահնջում էր էսսե՝ “Ի՞նչ ընտանեկան ավանդույթներ ունեք, որ կցանկանաս քո հետ բերել Constructor” և նաև German Embassy-ի համար էսսե կար։ Շատերը մտածում են, որ քանի որ Constructor ընդունվելը այդքան էլդժվար չի, ուրեմն սովորելն էլ դժվար չի, բայց, ես կասեմ, որ 3 տարվա ծրագիրը բավականին խորացված ու դժվար է։

3 և 4 Տարվա Ծրագրերի Տարբերությունները

Ես համեմատել եմ ծրագիրը ընկերներիս հետ, ովքեր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում են սովորում։ Օրինակ՝ մենք անցնում ենք Algorithms and Data Structures մի ամբողջ կուրս, իսկ նրանք ունեն առանձին Algorithms և Data Structures, որոնք անցնում իրենց 2-րդ կամ 3-րդ տարվա ընթացքում (դա ես սովորել եմ 1-ին կուրսում)։ Մեր առաջին տարվա ծրագիրը կոչվում է Choice, այսինքն դու ընտրում ես լրացուցիչ ինչ սովորես, որը հետո կարող է դառնալ քո minor-ը։ Դու կարող ես բացի քո հիմնական դասերից վերցնել այնքան լրացուցիչ դաս, որքան ցանկանում ես։ Տարվա ընթացքում, մենք ավարտում ենք 60 կրեդիտով՝ 30-ի փոխարեն։ Ես իմ college-year-ը ավարտել եմ 2րդ տարում, իսկ 3-րդ տարվա համար ընտրել եմ լրացուցիչ դասեր, որոնք կցանկանայի տեղ գտնեին իմ transcript-ում, օրինակ՝ ռոբոտաշինություն, էլեկտրատեխնիկա և այլ։ Այս կիսամյակ վերցրել եմ միայն մաթեմատիկա և վերջում գրելու եմ թեզ։

Նաև, մի շատ հետաքրքիր բան Constructor-ից՝ 2-րդ տարվանից հետո պարտադիր ՝ ունենալ ինթերնշիփ, որի շնորհիվ ստանում ես կրեդիտ։ Ես ինթերնշիփ եմ ստացել Siemens-ից, բայց այն չհաստատվեց, որվհետև պահանջվում էր 6 ամիս full-time զբաղվել դրանով, իսկ 6 ամսից 3-ը ուսումնական էին։ Դրա համար ես արել եմ 6 ամսվա part-time ինթերնշիփ Constructor Technologies-ում, որը մեր համալսարանի տնօրենի 2-րդ կազմակերպությունն է։ Այնտեղ աշխատել եմ ԱԲ ծրագրի վրա, իսկ supervisor-ս եղել է Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան Մրցանակի հաղթող։

Ֆինանսավորում և Կրթաթոշակ

Համալսարանից ստացել եմ 80% կրթաթոշակ։

Գնահատականներ

SAT հանձնել եմ, բայց չեմ ուղարկել Constructor։ Անգլերենի համար հանձնել եմ DET, իսկ ՄՈԳս եղել է 4․0/4․0, քանի որ դպրոցս ավարտել եմ գերազանցությամբ:

Արտադասարանական Գործունեություն և Հաղթանակներ

  1. Ես շատ MUN-ների եմ մասնակցել, որոնցից մեկը նաև եղել էր DiliMUN-ը՝ UWC Dilijan-ում։
  2. 2022 թվականին հաղթել եմ Perspektywy women in tech summit-ը և 5 օրով գնացել եմ Լեհաստան։
  3. 2020 թվականի American Councils US Office-ի կազմակերպված Justice Accelerator ծրագրի հաղթող եմ, և շահել եմ մոտ 4․000 euro գրանտ:
  4. Girls in Tech Armenia-յում 2 ամիս Web ծրագրավորման դասեր եմ վարել
  5. Մաթմեատիկայի ամառային ճամբար եմ կազմակերպել Onemarketdata (OMD)-ի և FemInno-ի հետ
  6. Պրոեկտներ եմ արել ԹՈՒՄՈ եկած՝ Harvard-ից և Stanford-ից եկած աշակերտների հետ։
  7. 2 գիտական հրապարակումներ EducationUSA Armenia ծրագրի ՝CCC-ի շրջանակներում (Competitive College Club)
  8. Oqni-ում կամավոր հետազոտող եմ եղել
  9. VR ինթերնշիփ եմ անցել Education USA Armenia-ում:

Համալսարանի Մասին

Մեր համալսարանում շատ շատ են աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումները և խմբակները։ Ուսանողական կյանքը շատ հաճելիյ է, որովհետև մենք residential college-ներում ենք ապրում ու միմյանց միջև մրցաշարեր և սպորտային միջոցառումներ ենք կազմակերպում։ Ես peer mentor եմ, ու ներկայացնում եմ իմ college-ը։ Ես նույնիսկ անցած տարի լավագույն peer mentor եմ ճանաչվել։ Ես անձամբ ուսանողական կյանքում բավականին ակտիվ եմ։ Մենք ունենք Google Developers Group, որտեղ առաջին տարվանից դարձել եմ technical lead, իսկ երկրորդ տարի անցկացրել եմ workshop-եր և CV training-ներ։ Իսկ այս տարի ես կրկին technical lead եմ։

Առաջին տարին Google-ից հրավեր եմ ստացել, գնացել եմ իրենց գրասենյակ ու Կանանց տոնն եմ նշել աշխատողների հետ, իսկ անցած տարի ընտրվել եմ, որպես IBM Ambassador՝ մեր համալսարանից։ Բոլոր ambassador-ներից, ամեն տարի մի քանիսը ընտրվում է, որ մասնակցի round table-ին։ Այդ մի քանիսից մեկը անցած տարի եղել եմ ես։ Round table-ին մասնակցել են IBM-ի Մեծ Բրիտանիայի գրասենյակի տնօրենը, World Bank-ից պաշտոնյաներ և այլ ճանաչված մարդիկ։ Round table-ը փակ է և կարող ես հարցնել ցանկացած հարց, որ հետաքրքրում է։

Նաև, մենք IBM-ի Համբուրգի գրասենյակից մարդ էինք հրավիրել մեր համալսարան՝ դաս տալու համար, և այնուհետև լավ workshop-ներ էինք կազմակերպել, որի արդյունքում IBM-ի Նյու Յորքի գրասենյակից գրանտ ստացանք։ Այնուհետև, Գերմանիայի IBM Lab Böblingen-ից հրավեր ստացանք, բայց չկարողացանք գնալ և դրա փոխարեն մեր համալսարանից 2 հոգի ընտրեցինք, որոնք ներկա պահին ինթերնշիփ են անցնում այնտեղ։

Հետագա Պլաններ

Ես մի քանի ամսից ավարտում եմ ու իմ մոտ խնդիրն այն է,որ ես չեմ ուզում միանգամից մագիստրատուրա անել, որովհետև ինձ համար կարևոր է փորձը։ Հիմա, միանշանակ իմ պլանը աշխատանք գտնելն է ու եթե 1 տարի աշխատեմ ու ցանկանամ շարունակել կրթությունս, ապա կընդունվեմ մագիստրատուրա։ Ես, որպես Գերմանիայում բակալավրը ավարտած, ինձ համար ամբողջ Գերմանիայում մագիստրատուրան անվճար է լինելու, ու ես մտածում եմ, որ ի վերջո կօգտագործեմ այդ հնարավորությունը։

Խորհուրդներ

Պարզապես վստահ եղեք ինքներդ ձեզ վրա - շատ կարևոր է, որ քո մասին վստահ խոսես։ Անգլերենով ասում են “don’t be ashamed to sell yourself”, որի իմաստն այն է, որ եթե դու քեզ լավ չներկայացնես, ոչ ոք քեզ չի ներկայացնի։ Դու կյանքի ամեն պահին չես կարող ասել, թե ում կհանդիպես։ Օրիանակ՝ ես գնացել էի մի հավաքի, որտեղ ստարտափերի հանդիպում էր, որտեղ ես խնդրել էի ինձ 1 րոպե տան, որ ներկայացնեմ իմ գաղափարը՝ առանց պատրաստության։ Եղեք վստահ և վստահորեն խոսացեք ու ներկայացրեք ձեզ։

Graduation Cap
Every university, now within reach with Kai
Join the waitlist
author image

Meri
from Armenia 🇦🇲

Duration of Study

Sep 2022 — Jun 2025

Bachelor

Computer Science and Data Science

Learn more →
Constructor University

Constructor University

Bremen, Germany🇩🇪

✍️ Interview by

interviewer image

Hayk from Armenia 🇦🇲

Constr

Learn more →