Back to All Stories
  1. Հայերեն

January 9, 2025

Ապրելով Ամերիկյան Երազանքը. Հայ Աշակերտի FLEX Փորձը

author image

Milena from Armenia 🇦🇲

Preview Image
Logo of FLEX

Ինչպես իմացա FLEX-ի մասին

6-րդ դասարանում էր, երբ հայ բլոգեր, FLEX-ի շրջանավարտ Աննա Բաղդասարյանի Instagram-ի էջից իմացա FLEX ծրագրի մասին։ Տեսա, թե որքան երջանիկ և ուրախ էր FLEX-ը անցնելուց, բայց սկզբում չէի հասկանում թե դա ինչ ծրագիր է, որը դարձավ իր աշխարհով լինելու պատճառը։ Տարիներ անց, ավլեի խորը ուսումնասիրելով ծրագիրը ես սկսեցի կասկածել, թե արժե արդյոք դիմել, և արդյոք իմ հմտություններն ու գիտելիքները կբավականացնեն եզրափակիչ անցնելու համար:

Ես ի սկզբանե նախատեսում էի դիմել 9-րդ դասարանում, բայց երբ եկավ դիմումս ուղարկելու ժամանակը, ինչ-որ բան ինձ հետ կանգնեցրեց։ Ես զգացի, որ պատրաստ չեմ և որոշեցի, որ ավելի լավ է սպասել մինչև 10-րդ դասարան: Երբ հասա 10-րդ դասարան, շատ զբաղբած շրջան էր։ Դիմեցի Pre-CCC ծրագրին, առանց ամերիկյան ծրագրերի մասին շատ բան իմանալով, բայց հասկացա, որ անպայման ուզում եմ դիմել FLEX-ին: Անգլերենի ուսուցչուհիս ինձ քաջալերեց՝ ասելով, որ անպայման կանցնեմ։

|Մեկնելուց առաջ 😎
|Մեկնելուց առաջ 😎

1-ին և 2-րդ փուլերն անցնելուց հետո, հաջորդեց հարցազրույցը և խմբային աշխատանքի փուլը, որտեղ ես հանդիպեցի շատ հիանալի մարդկանց։ Շարադրություններ գրելու փուլում իմ խմբում 7-8 հոգի էր։ Ի վերջո, մեզանից միայն երկուսը՝ այդ թվում նաև ես, անցանք եզրափակիչ։

Կյանքն Իմ Հոսթ Քաղաքում

Իմ հոսթվելը շատ երկար տևեց։ Երբ մտածում ես քո հյուրընկալող ընտանիքի մասին, քո համար կարևոր չէ թե որ քաղաք կընդունվես՝ Տեխաս, Օհայո կամ Կալիֆորնիա։ Կարևորը աջակցող և հոգատար ընտանիք ունենալն է։

Երբ ես ստացա նամակ, որ ես ապրելու եմ Տեխասի Լյուբոք քաղաքում, ես մի տեսակ թեթևացա: Չնայած քաղաքը չունի շատ յուրահատուկ կամ ուշագրավ առանձնահատկություններ, այն լի է բարի և լավ մարդկանցով: Ինչպես մի անգամ ինձ ասաց իմ դպրոցի գրադարանավարը, «այստեղի մարդիկ այս քաղաքն առանձնահատուկ են դարձնում» և ես կարող եմ դա հաստատել 100%-ով։

Տեխասում ապրելը ինձ ծանոթացրել է մի մշակույթի հետ, որը խորապես գնահատում է իր ժառանգությունը: Տեխասցիները հպարտանում են իրենց նահանգով, և դա զգացվում է: Դպրոցում աշակերտների գրեթե 90%-ը կրում է հագուստ, որի վրա գրված է «Texas Tech» կամ «Texas»: Ոգեշնչող է առօրյա կյանքում տեսնել նման սեր և հպարտություն իրենց ազգի նկատմամբ։

Իմ Դպրոցական Փորձը

Ես սովորում եմ Lubbock-Cooper Liberty High School-ում, որը նոր դպրոց է, և որում ներկայումս կան միայն 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանցիներ: Բոլոր առաջադրանքները և տնային աշխատանքները կատարվում են առցանց, ինչը նշանակում է, որ մենք միայն մեր հետ տանում ենք դպրոցի տրամադրած նոթբուքերը։

Այստեղ դպրոցական համակարգի լավ կողմն այն է, որ աշակերտները կարող են ընտրել իրենց ցանկացած դասերի մեծ մասը: Այնուամենայնիվ, որոշները պարտադիր են. ինձ համար անգլերենը, մաթեմատիկան և պատմությունը (կամ Ամերիկայի կամ Համաշխարհային պատմություն) պահանջվում էին FLEX-ի կողմից, ոչ թե՝ դպրոցի:

Գնահատման համակարգը 100 միավորից է, և ուսանողները կարող են լրացուցիչ միավորներ վաստակել օրինակ՝ ակտիվ լինելով դասարանում: Օրինակ, եթե դուք թեստի համար ստանաք 70 միավոր, կարող եք լրացուցիչ 20 միավոր ստանալ լավ վարքի և ակտիվ մասնակցության համար: Կարևոր է նաև համարվում վերջնաժամկետների պահպանումը, և նույնիսկ որոշ ուսուցիչներ տալիս են լրացուցիչ գնահատականներ ժամանակին աշխատանքը կատարելու համար: Համեմատած Հայաստանի գնահատման համակարգի հետ՝ այն ավելի հեշտ է և կենտրոնանում պատասխանատվության և ջանքերի վրա, այլ ոչ թե պարզապես արդյունքների:

Կամավորական և Մշակութային Գործունեություն

Իմ տեղաբաշխման կազմակերպությունը՝ World Link-ը, աջակցում է մեզ ծրագրի ողջ ընթացքում՝ ժամանումից մինչև տեղաբաշխում: Նրանք պահանջում են առնվազն 30 ժամ կամավորություն և խրախուսում են մշակութային շնորհանդեսները Միջազգային Կրթության Շաբաթվա (IEW) ընթացքում:

Ես հանդես եմ եկել Հայաստանի մասին 15 պրեզենտացիայով՝ վաստակելով 7 միավոր World Link’s Public Achievement Leadership ծրագրում։ Այս միավորները կարևոր են, քանի որ եզրափակիչի մասնակիցները, ովքեր տարվա վերջում լավագույն 10%-ում են, պարգևատրվում են Նյու Յորք ուղևորությամբ:

|FLEX
|FLEX

World Link-ը նաև կազմակերպում է եզակի միջոցառումներ, ինչպիսիք են «Kindness Cookies»: Հյուրընկալ ընտանիքիս օգնությամբ ես թխեցի թխվածքաբլիթներ ու Հելոուինին բաժանեցի կոնֆետների փոխարեն: Այս փորձառությունը ոչ միայն զվարճալի էր, այլև համայնքում ներգրավվելու իմաստալից միջոց:

Իմ Հյուրընկալ Ընտանիքը

Ինձ հյուրընկալեցին ուշ՝ օգոստոսի 9-ին, օգոստոսի 26-ին մեկնելուց ընդամենը շաբաթներ առաջ: Չնայած կարճ ժամանակին՝ մենք արագ կապ հաստատեցինք տեսազանգերի և հաղորդագրությունների միջոցով: Երբ ես ժամանեցի ԱՄՆ, ինձ թվում էր, թե վերադարձել եմ մի վայր, որտեղ ապրել եմ տարիներ շարունակ: Իմ հյուրընկալ ընտանիքը աներևակայելիորեն աջակցում է, կողքիս կանգնած է ցանկացած խնդրի դեպքում:

Մեր արկածները սկսվեցին անմիջապես։ ԱՄՆ-ում իմ առաջին հինգշաբթի օրը մենք գնացինք Դալլաս՝ կարճ ճանապարհորդության: Այդ ժամանակվանից մենք այցելել ենք Նյու Մեքսիկո, Կոլորադո և այլ վայրեր։

Ընկերներ Ձեռք Բերելը և Ինտեգրվելը

Այստեղ ընկերներ ձեռք բերելը շատ ավելի հեշտ է եղել, քան ես ի սկզբանե կարծում էի: Խմբային նախագծերն ու գործունեությունը դարձան աշակերտների հետ ծանոթանալու ամենահեշտ միջոցները: Ես մի ընկերոջ հետ նստում եմ ավտոբուս՝ դպրոց գնալուց, և մյուսի հետ վերադառնում տուն, ինչը նույնպես օգնել է ինձ ընկերներ ձեռք բերել:

Իմ դպրոցից բացի, ես ընկերներ եմ ձեռք բերել Frenship High School-ից՝ եկեղեցու կողմից կազմակերպված նախագծերի միջոցով: Թեև իմ հասակակիցները ճանաչում էին միմյանց արդեն շատ տարիներ, բայց ես նույնպես հեշտ ինտեգրվեցի իրենց միջավայր։

Օրը, Երբ Ես Ստացա Պատասխանս

Ես դեռ հիշում եմ զանգը, որով ինձ տեղեկացրեցին, որ ես դարձել եմ FLEX-ի ֆինալիստ: Այդ օրը ես անտրամադիր էի, և երբ զանգ եկավ, մտածեցի, որ փաստաթղթերիս հետ կապված խնդիր կարող է լինել: Փոխարենը լսեցի "շնորհավոր Միլենա ջան, դու դարձար FLEX ֆինալիստ" նախադասությունը։

|Ամերիկյան Խորհուրդներ
|Ամերիկյան Խորհուրդներ

Հիշարժան պահ էր, քանի որ շոկի մեջ էի։ Հաջորդիվ, ես ծանոթացա նաև մյուս եզրափակիչի մասնակիցների հետ: Առաջիկա գործընթացը պահանջում էր բազմաթիվ փաստաթղթեր, ներառյալ շարադրություններ, տեսանյութեր և նոտարական ֆորմաներ:

Ապագա դիմորդներ իմացեք - Եթե կարծում եք, որ լրացրել եք բազմաթիվ փաստաթղթեր՝ դիմելու համար, պատրաստ եղեք տասնապատիկ ավելին լրացնել՝ ֆինալիստ դառնալուց հետո:

Իմ ապագա նպատակները

FLEX-ից հետո ես նախատեսում եմ դիմել Competitive College Club (CCC): Իմ երազանքն է սովորել լավագույն համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդը, Սթենֆորդը կամ Յեյլը, կենտրոնանալով իրավաբանության կամ միջազգային հարաբերությունների վրա: Ես նաև հույս ունեմ կազմակերպել ծրագրեր, որոնք կոգեշնչեն ուրիշներին, ճիշտ այնպես, ինչպես FLEX-ը ոգեշնչեց ինձ:

Խորհուրդ Ապագա Դիմորդներին

Ազնիվ եղեք հարցազրույցների և էսսեների ժամանակ: Շատերը կարծում են, որ կարող են դառնալ ֆինալիստ՝ պատճենելով ուրիշների վարքագիծը կամ անգիր անելով պատասխանները, բայց դա ճիշտ չէ: FLEX-ը գնահատում է իսկական առաջնորդներին, ովքեր ակտիվ են, լայնախոհ և ինքնավստահ: Ամեն փուլից առաջ հանգստացեք, ցույց տվեք ձեր անհատականությունը և մի խորացեք հարցերին պատասխանելիս․ նրանք ուղղակի ցանկանում ձեր մասին ավելի շատ բան իմանալ:

Graduation Cap
Every university, now within reach with Kai
Join the waitlist
author image

Milena
from Armenia 🇦🇲

Duration of Study

Aug 2024 — May 2025

HighSchool

Learn more →
FLEX

FLEX

US🇺🇸

✍️ Interview by

interviewer image

Hayk from Armenia 🇦🇲

Finalist in Multiple Programs and High School Junior

Learn more →