Իմ Նախապատմությունը և Արտերկրում Սովորելու Որոշումը
Ես Աննան եմ (կամ Հաննան) ու սկսել եմ իմ կրթությունը սովորական միջնակարգ դպրոց գնալուց։ Առաջին 9 կրթական տարիների ընթացքում սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնակապ դպրոցում: Ընտրել էինք այդ դպրոցը, քանի որ մեր տանը մոտ էր, բայց շատ գոհ և շնորհակալ եմ որ այդ դպրոցն եմ գնացել, որովհետև դա այն դպրոցներից էր, որն ուներ խիստ ուսուցիչներ և շատ լավ կրթական ծրագիր: Մեր հանրակրթական դասագրքերի փոխարեն սովորել ենք հին ռուսական գրքերով, և դրա շնորհիվ ունեցել եմ լավ հիմք, որն էլ ինձ բավականին առաջ է տարել:

Իններորդ դասարանը ավարտելուց հետո որոշեցի գնալ ավագ դպրոց։ Գնացի Պոլիտեխնիկի ավագ դպրոցը, որն էլի սովորական ավագ դպրոցի նման չէր։ Հոսքերից ընտրեցի ճարտարագիտականը (ինժեներիան): Այդտեղ սովորել եմ 3 տարի, ինչպես որ ավագ դպրոցն է լինում, բայց տարբերությունը այն էր, որ մենք ամեն ամիս ունեինք քննություններ, որոնք հանձնում էինք համալսարանում և մեզ համալսարանի դասախոսներն էին դաս տալիս, ոչ թե սովորական ավագ դպրոցի ուսուցիչները։ Մեզ պատրաստել էին որպես ուսանող՝ մենք լեկցիաներ էինք լսում, մեր կյանքն կարելի էր անվանել ուսանողական: Ավարտելով քովիդի ժամանակ՝ որոշեցի չդիմել համալսարան այդ իրավիճակում՝ որովհետև մտածում էի որ լավ կլինի որոշակի դարդար տալ և որոշել թե ինչ եմ ուզում անել ապագայում: Նաև ես չէի սիրում որոշ առարկաներ, քանի որ երբ ես գնացի ավագ դպրոց, այն առարկաները, որոնք մենք ինը տարի սովորել էինք, սկսեցինք լրիվ նորից անցնել, որն էլ նաև կշարունակվեր համալսարանում։ Այդ ամենից խուսափելով՝ փորձեցի դիմել արտասահման, բայց դա միակ մոտիվացիաս չէր դրսում սովորելու։ Ես ուզում էի ստանալ կրթություն, որը Հայաստանում չկար։ Հիմա արդեն սկսում են ստեղծվել տարբեր բակալավրի ծրագրեր, մագիստրատուրայի ծրագրեր և դրանք թեստային փուլում են: Բայց այն ժամանակ, երբ ես դիմում էի, կար ԵՊՀ-ն իր Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետով և Ամերիկյան համալսարանը, որն ուներ Ճարտարագիտության բաժին ու Համակարգչային գիտության բաժին, բայց այսքանից ոչինչ ինձ չէր հետաքրքրում:

Ես ուզում էի Ռոբոտաշինության կամ Ավիատիեզերական ճարտարագիտության գծով բարձրագույն կրթություն ստանալ, որը մինչև հիմա Հայաստանում գոյություն չունի։ Ես սկսեցի որոնումները, որը տևեց մոտ 2 տարի, քանի որ ես չէի ուզում գնալ հաստատվել մշտական ժամանակով, որովհետև ուրիշ երկրում սովորելը շատ ռեսուրսներ է պահանջում՝ թե գումարային, թե ժամանակային։ Դրա պատճառով ես ուզում էի համալսարան ընդունվեի կամ հիբրիդ ձևաչափով, կամ հեռակա, բայց ես ընտրել էի այնպիսի ճյուղ և մասնագիտություն, որը շատ դժվար է անել միայն հեռակա: Դիմեցի և ընդունվեցի մի քանի համալսարաններ Եվրոպայում և ԱՄՆ-ում, բայց չստացա ֆինանսավորում: Բախտս բերեց, որ գտա այն համալսարանը, որտեղ այժմ սովորում եմ: Այն մասնավոր է՝ չի պատկանում կառավարությանը, բայց ենթարկվում է նրան։ Դա ասում եմ, քանի որ ես ընդունվեցի հիբրիդ մոդելով, այսինքն որոշ դասեր անում եմ հեռակա, իսկ մնացածը առկա, բայց 2025 թվականի հունվարի 1-ից հիբրիդ մոդելը այլևս չի լինելու նոր դիմորդների համար։ Ես այսպես ասաց վերջին սերունդից եմ այս համալսարանի, ով սովորում է և ավարտելու է հիբրիդ տարբերակով։ Միևնույն ժամանակ այս փոփոխությունը ազդել է մեր վրա նրանով, որ ընդհանուր ավարտելու ընթացքը՝ քննությունները ու թեզը որ պետք է հանձնենք, խստացվում ու բարդացվում են։ Եթե առաջ մի քանի հնարավորություն կար և քո գրաֆիկը բավականին ճկուն էր, հիմա այս համակարգը չի լինելու, քանի որ Գերմանիայի կառավարությունը դեմ է այս մոդելին։
Պահանջվող Փաստաթղթեր ու Ֆինանսավորում
Ես իմ համալսարանից ստացել եմ 75% ֆինանսավորում, որի համար ինձ միայն պետք է եկել իմ դպրոցի ատեստատը և անգլերենիս մակարդակը։
Ընդունելության համար պետք են գնահատականներ, անգլերենի թեստ և կախված բաժնից կարող է պետք լինի SAT-ի մաթեմատիկայի մասը կամ այն ամբողջությամբ հանձնելը: Ես արդեն ունեի SAT գնահատական, որը ուղղակի հանձնել էի առանց ինչ որ պլանների, իմ գնահատականները ու անգլերենիս մակարդակը բավականին լավն էին։ Անգլերենի համար ես հանձնել էի Duolingo English Test (DET)։

Երբ առաջին անգամ դիմեցի այս համալսարանը, ես ստացա մերժում փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Բայց կես տարի հետո՝ երբ դիմեցի կրկին, արդեն ընդունվեցի:
Արտադասարանական Գործունեություն
Որ սովորում էի միջնակարգ դպորցում, հաճախում էի ԹՈՒՄՈ։ ԹՈՒՄՈ-ի մոտեցումը, ընկերական միջավայրը, ազատությունը, կրթությունը ինձ շատ էր դուր գալիս: Շատ մարդիկ կրթությունը սխալ են ընկալում՝ մտածում են որպես պարտադիր ինչ որ անելու բան, բայց իմ համար ԹՈՒՄՈ-ն շատ լավ փորձ էր, քանի որ կարողացա ինտեգրվել այդ միջավայրին, շատ ընկերներ ձեռք բերեցի ու հետագայում սկսեցի այնտեղ աշխատել։ Իրանք ճամբար ունեին, որտեղ դրսից երեխաներ էին բերում ու սովորացնում էին տարբեր ճյուղեր։ Ես այնտեղ ծրագրավորման բաժնի օգնականն էի՝ երբեմն վարում էի դասերը՝ որպես գլխավոր մասնագետներին փոխարինող, կատարում անգլերեն թարգմանություններ և ստուգում առաջադրանքներ: Երբ դուրս եկա ԹՈՒՄՈ-յից, սկսեցի աշխատել որպես նախագծի ղեկավար տարբեր ՏՏ կազմակերպություններում: Այդպես սկսվեց իմ կարիերան։
Ուսումնական Հաջողություններ
Ես մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների, 8-9 տարի գերազանցիկ եմ եղել ու երբ որ խոսում ենք ընդհանուր ուսումնական հաջողություններից կամ փոքր հաղթանակներից, ես ունեցել եմ դրանք։ Բայց երբ ես մտածում եմ թե ինչի շնորհիվ եմ ես հիմա այստեղ հասել, հասկանում եմ որ էդ ամենը ոչ մի ազդեցություն չի ունեցել, ուղաակի կողքից հպարտ լինելու առիթներ են եղել։ Շատ լավ է, որ կա գերազանցիկ հասկացողությունը, կան պատվոգրեր, գովասանագրեր, բայց երբեք պետք չի մտածել, որ եթե դրանք կան, քո կյանքում դու վերջում հաջողակ ես լինելու, կամ եթե չկան ուրեմն անհաջողակ ես լինելու։
Հետաքրքրասիրությունը Դեպի Ոլորտը
Երբ ես փոքր էի, նայում էի Toy Story-ն ու դա եղել է իմ ամենասիրած մուլտֆիլմներից մեկը։ Երբ ես մեծացել եմ, ես միշտ շատ եմ սիրել ինչ-որ աբսրակտ մուլտֆիլմներ, որ այնպիսի բաների մասին են, որ իրական կյանքում չես կարող զգալ, օրինակ՝ խոսող ու շարժվող խաղալիքներ։ Օրինակ՝ Buzz Lightyear-ը իմ համար շատ աբստրակտ է եղել, որովհետև ինքը ապրում էր՝ հավատալով, որ տիեզերագնաց է ու կարողանում է թռնի։

Ինքը մի խոսք ուներ՝ To Infinity and Beyond! շատ էր ուզում թռներ տիեզերք, շատ էր ուզում դառնալ տիեզերագնաց, ու ես միշտ ուզում էի նրա երազանքը կատարեի:։ Մի անգամ նույնիսկ ֆիզիկայի ուսուցչիցս հարցրել էի, թե ինչպես կարող եմ գնալ տիեզերք ու խաղալիքը հետս տանել։ Իհարկե, նորմալ պատասխան չստացա։
Հետաքրքրությունը տիեզերքի հետ կապված հենց այդտեղից էլ սկսվել է։ Ինչ-որ պահից նաև իմացա անալոգային միսիաների մասին, որոնք նույն տիեզերական միսիաներն են, որոնք արվում են երկրում՝ սիմուլիացիայի մեջ։ Օրինակ, որ ուզում ենք գնանք լուսին, մենք սիմուլացնում ենք լուսինը երկրի վրա, ու կատարում ենք փորձերն այդտեղ, որ հետագայում լուսին գնանք՝ ռիսկերը քչացնենք։ Ինձ շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը, ու ես երկար ժամանակ հետազոտում էի իրանց և մտածում, թե ինչպես կարող եմ միանալ, որովհետև արդեն համալսարանում եմ սովորում։ Երբ անցած տարի իմացա, որ Austrian Space Forum-ից եկել են Հայաստան, սկսվեցի շատ հետաքրքրվել, իմացա, որ հանդիպումա լինելու ԹՈՒՄՈ-յում, վազեցի ԹՈՒՄՈ, մասնակցեցի հանդիպմանը ու հենց այնտեղ էլ ծանոթացա տնօրենի հետ։ Այնուհետև, շատ դժվար պրոցեսից հետո դիմեցի ու ընտրվեցի որպես թիմի անդամ՝ ground operations support:

Հետո գնացի, այնտեղ, որտեղ գտնվում էր habitat-ը՝ Արմաշ գյուղ, ու հագա իմ համազգեստը: Վերջին ժամանակների ընթացքում ամենալավ զգացողությունն էր, որ ունեցել էի։ Իմ համազգեստի վրա կային բեյջեր, բայց չէի կարողանում գտնել Հայաստանի Հանրապետության դրոշի բեյջը: Բայց Գերնոտ Գրյոմերը Austrian Space Forum-ի տնօրենը բերեց ու փակցրեց իմ վրա դրոշը: Մինչև հիմա այդ կադրը դեռ մտքումս կա։
Հետո ստացա առաջարկ, որ ինքս անեմ միսիա, որն էլ սկսվեց Լեհաստանի Կրակով քաղաքում։ Այնտեղ 1 շաբաթ մնացել ենք լուսնի սիմուլիացիայի մեջ։ 7 օր առանց լույսի, առանց նորմալ պայմանների մնացել ենք հաբիտատում, սնվել ու աշխատել ենք հստակ գրաֆիկով: Առաքելության ժամանակ հետազոտություն էի անում, որպեսզի հասկանամ թե ինչպես կարող եմ օգտագործել արհեստական բանականությունը՝ անալոգային միսիաները օպտիմալ դարձնելու համար, բայց հետազոտությունը ցավոք կիսատ մնաց, որովհետև 7 օրը շատ քիչ էր տվյալներ հավաքելու համար։

Ու այդպես, Analog Astronaut Training Center-ը հայտարարեց, որ ես առաջին Հայ անալոգ տիեզերագնացն եմ՝ տվյալների հիման վրա։
Եվրոպական տիեզերական ֆորումի սարքավորումներից մեկով, որը կոչվում է Vertical Treadmill, գրավիտացիայի սիմուլիացիայի փորձեր եմ արել։ Քայլելու ժամանակ գրավիտացիան փոփոխվում էր: Ես փորձարկել եմ Լուսինը, Մարսը, Երկիրը ու 2g (Յուպիտերից մի քիչ ցածր)։

Կրթությունը Շարունակելը՝ 2 Ազատ Տարուց Հետո
Ազատ տարվա (gap year) ընթացքում ես աշխատել եմ՝ տարբեր նախագծեր եմ արել, ֆրիլանս աշխատանք, օգնել եմ ՏՏ միջոցառումներ կազմակերպել: Նաև ամեն տարի BarCamp-ում կամավորություն եմ արել։
Երբ ես 2 ազատ տարվա մեջ էի, որոշել էի.
-Կամ ես սկսում եմ կրթությունս ու գնում եմ մինչև վերջ, կամ ես չեմ սկսում:
Այս դարում պետք չի ունենալ բարձրագույն կրթություն գումար աշխատելու կամ ինչ-որ բանի հասնելու համար։ Ես ազատ տարիների ժամանակ աշխատում էի, այսինքն ընդհանրապես խնդիր չունեի համալսարան գնալու, բայց իմ նպատակներն ավելի համընկնում էին ակադեմիական կյանք ապրելու հետ ու դրա համար ես որոշեցի, որ սկսում եմ բակալավրը՝ և մինչև ասպիրանտուրա պետք է գնամ։
Ճարտարագիտության գծով մագիստրոսական ծրագիրը համար պահանջում են 2 տարվա աշխատանքային փորձ։ Հենց անալոգ տիեզերագնաց լինելով էլ փորձում եմ հավաքել այդ փորձը:
Խորհուրդ
Կյանքում ոչ մի մասնագիտություն մի ընտրեք՝ ինչ-որ բանից ելնելով, օրինակ գումարից, թրենդային լինելուց և այլ։ Հին ժամանակներում շատ տարածված էր բանկային գործը ու բոլորը այդ ոլորտն էին մտնում, հետո պահանջված դարձավ բժշկությունը, հետո՝ ծրագրավորումը, հիմա օրինակ բոլորը ծրագրավորող են։ Այժմ մոտենում է այն օրը, որ ճարտարագիտությունն է դառնում հայտնի ու շատ ճարտարագետներ են հավաքվելու, որոնց մի մասը լավ մասնագետ չեն և կրթված մասնագետներին խանգարելու են։ Պետք չի ընտրել մասնագիտություն, որովհետև ․․․, այլ պետք է ընտրել մասնագիտություն որով ուզում ես առաջ շարժվես ու քեզ պատկերացնում ես այդ մասնագիտությամբ աշխատելուց։

Ռոբոտաշինությունը շատ բարդ ճյուղ է, որովհետև մենք սովորում ենք վաճառել այն, ինչը մենք ապագայում ենք ստեղծելու, սովորում ենք համապատասխանել տարբեր ստանդարտների՝ թե առողջական, թե տեխնիկական և այլն, սովորում ենք տարբեր մաթեմատիկական հաշվարկներ և նույնիսկ 3D մոդելավորում, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել հասարակության մեջ։ Երբ սկսում ես Ռոբոտաշինությամբ զբաղվել, չես կարող սկսել միանգամից աշխատել։ Ռոբոտոաշինություն սովորելու համար պետք է շատ ջանք ու ժամանակ ներդնել, ինչը շատ դժվար է:
Նաև պետք է հասկանալ, որ նման մասնագիտությունների մեջ դու քեզ հնարավոր է զգաս ոչ բավականաչափ խելացի, որը ամենատհաճ զգացողությունն է, բայց դա լրիվ նորմալ է, որովհետև եթե դա հեշտ լիներ, այդքան հետաքրքիր չէր լինի։




