Back to All Stories
  1. Հայերեն

August 31, 2025

Իմ ուղղին դեպի Պենսիլվանիայի համալսարան. հայկական դասարաններից դեպի Ivy League կրթություն

author image

Ani from Armenia 🇦🇲

Preview Image
Logo of University of Pennsylvania

Ինչու կրթությունը արտասահմանում և ինչու հենց UPenn

Դրսում սովորելու մասին ես սկսել էի մտածել տարիներ առաջ։ Երբ ԹՈՒՄՈ-ում մասնակցում էի Learning Lab-ի, որը վարում էր UC Berkeley-ից եկած հայ ուսանող, ով նաև պատմեց մեզ ընդունելության գործընթացի մասին։ Այդ ժամանակ ես 8-րդ դասարանում էի ու շատ բան չէի հասկանում, չգիտեի SAT-ն ինչ է, և ընդհանրապես, դիմելու գործընթացն ինձ համար անհասկանալի էր։

11-րդ դասարանում վերջնականապես որոշեցի, որ ցանկանում եմ դիմել արտասահմանյան համալսարաններ։ Այդ ընթացքում նաև հետաքրքրված էի ստարտափներով, անցնում էի ինթերնշիփ և մասնակցում տարբեր ծրագրերի։ Ես հստակ գիտեի, որ եթե համալսարան ընդունվեմ, ապա պետք է շարունակեմ նույն տեմպով առաջ շարժվել։ Այդ իսկ պատճառով UPenn-ը միշտ եղել է իմ առաջին ընտրություններից մեկը, քանի որ այն լավագույն վայրերից է՝ ձեռներեց ուսանողների համար։

Այս մտքով էլ դիմեցի CCC, ինչը շատ հեշտացրեց ընդունելության գործընթացը։ Բայց եթե նույնիսկ CCC-ին չընդունվեի, մեկ է՝ շարունակելու էի նույն նպատակասլացությամբ։ Ի վերջո, դիմեցի ընդամենը 10 համալսարան ԱՄՆ-ում:

Այդ բոլոր համալսարանների շարքում ես համոզված էի, որ իմ համար լավագույն տարբերակը UPenn-ն է, քանի որ այն լիովին համապատասխանում էր իմ ակնկալիքներին ու նպատակներին։

Personal Statement

Շարադրությունը պարզ էր, որ իմ մասին պետք է լիներ, բայց ինձ համար կարևոր էր ցույց տալ այն արժեքները, որոնք ես կարևորում եմ։ Կարծում եմ՝ դա դիմորդի համար ամենալավ խորհուրդներից մեկն է, քանի որ շատերը վախենում են իրենց երկրի մասին խոսել։ Սակայն համալսարանին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսի կարևոր անձ կարող ես դառնալ քո երկրում, ինչը հենց քո արժեքներով է արտահայտվում։

Ինձ համար Հայաստանը մեծ նշանակություն ունի, ուստի շարադրության մեծ մասն անդրադառնում էր Հայաստանին։ Չնայած այն բանին, որ ես հնարավորություններ եմ ունեցել արտերկրում, միշտ փորձել եմ այդ փորձը հետ բերել իմ երկիր։ Ես գրել էի նաև այն մասին, թե ինչպիսի միջազգային ծրագրեր եմ իրականացրել Հայաստանում։ Այն ժամանակ ՀԿ էի հիմնել և ներկայացրել էի, թե որքան ազդեցություն կարող եմ ունենալ։

Notebook and Pens
Ready to take your own essay to the next level?
Join the waitlist →

Գնահատականներ

Դիմել եմ Covid-ի ժամանակ, ուստի SAT/ACT չեմ հանձնել։ Իդեալական ՄՈԳ եմ ունեցել՝ 9/10 (դպրոցում 10 գնահատական չէր դրվում), սակայն կարևոր է հաշվի առնել, որ սովորել եմ սովորական հանրակրթական դպրոցում։ Այնուամենայնիվ, ՄՈԳ-ը շատ կարևոր նշանակություն ունի։ Իսկ TOEFL-ից ստացել եմ 110+։

Արտադասարանական գործունեություն

  1. Ինթերնշիփ եմ արել որպես Back End Engineer՝ 6 ամիս տևողությամբ:
  2. Կամավոր էի «Գիտուժ»-ում:
  3. ՀԿ-ի հիմնադիր եմ, որտեղ կազմակերպում էինք Hackathon-ներ Հայաստանում՝ աղջիկների համար:
  4. CCC-ի անդամ եմ եղել ու ներկայացրել եմ Հայաստանը CCC Regional Congress-ում:
  5. Ծրագրավորման դասեր եմ անցկացրել:
  6. ԹՈՒՄՈ աշակերտ եմ եղել, որն ինձ համար ամենակարևորներից մեկն է:

Մրցանակներ

  1. Մրցանակ էի ստացել Barcelona International Youth Science Challenge ծրագրից,
  2. Մրցանակ էի ստացել New York Academy of Science -ի ծրագրերից մեկից,
  3. Տեղ էի գրավել Ազգային մակարդակի օլիմպիադայում,
  4. Մրցանակ էի ստացել Կենգուրու մաթեմատիկայի մրցույթից:

Դիմելու ընթաակարգը

Ես դիմել էի Early Action-ով MIT, որտեղից մերժվել էի։ Իսկ մնացած համալսարանները դիմել էի Regular Decision-ով։ Արդյունքում ընդունվել էի՝ Stanford, Yale, Duke, UPenn։ Սպասման ցուցակում էի հայտնվել Columbia-ում, իսկ Harvard-ից մերժվել էի։

“Why UPenn?” շարադրություն

“Why UPenn?” շարադրության մեջ գրել եմ UPenn-ի ծրագրերից մեկի մասին՝ Global Seminar: Դու այն կարող ես վերցնել տարվա ընթացքում, իսկ տարվա վերջում՝ ավարտականներից հետո, ճամփորդել այդ երկիր։

Խորհուրդներ

UPenn-ը շատ հետաքրքիր ծրագրեր ունի, որոնք ուրիշ համալսարաններում չկան։ Օրինակ՝ շատ հեշտ է ինթերնշիփ սկսել տարբեր երկրներում, ինչպիսիք են Թայլանդը, Հոնգ Կոնգը կամ ուրիշները։ Համալսարանը նաև ունի բազմաթիվ համագործակցություններ։ Մարդիկ այստեղ շատ լավն են ու հետաքրքիր։ Նույնը վերաբերում է նաև դասերին, որոնցից մի քանիսը ներառում են ճամփորդություններ։

Այն ամենը, ինչը ձեզ հետաքրքրում է, դրա մասին խոսելը ու դրանց ներկայացնելը ձեր շարադրություններում ցույց կտա, որ իրականում հետաքրքրված եք համալսարանով։ Շատ կարևոր է խոսել հենց այն արժեքների մասին, որոնք կարևոր են ձեզ համար։ Ընդհանրապես, երբ ասում են “Be yourself”, դա նշանակում է՝ ցուցադրել ձեր հետաքրքրությունները, անկեղծ եղեք, թե ինչ արժեքներ եք կարևորում։ Եվ նաև կարևոր է ունենալ հետաքրքիր արտադասարանական զբաղմունքներ ու ընդհանրապես հետաքրքիր լինել դասերից դուրս։

Նաև, ինձ թվում է, որ շատ մարդիկ աչքաթող են անում ՄՈԳ-ն ու մրցանակները, որոնք շատ կարևոր են։

Պենսիլվանիայի համալսարանի մասին

Հիմա ես UPenn-ի Engineering School-ի երրորդ կուրսի ուսանող եմ և սովորում եմ Computer Science՝ Data Science minor-ով։ Մեր համալսարանում կա նաև Wharton School, և այդ անվան տակ շատ կազմակերպություններ գալիս են մեր մոտ։ Նաև, մենք հաճախ մասնակցում ենք տարբեր career track-երի և դրա համար հաճախ ենք մեկնում Նյու Յորք։

Հետագա Պլաններ

Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում անել ավարտելուց հետո, բայց ինձ ավելի շատ պատկերացնում եմ անմիջապես ոլորտում աշխատելուց։

Graduation Cap
Every university, now within reach with Kai
Join the waitlist
author image

Ani
from Armenia 🇦🇲

Duration of Study

Sep 2022 — Jun 2026

Bachelor

Computer Science

Learn more →
University of Pennsylvania

University of Pennsylvania

Philadelphia, US🇺🇸

✍️ Interview by

interviewer image

Hayk from Armenia 🇦🇲

Learn more →