Իմ Մասին
Ես Մերին եմ՝ Գյումրիից, և կյանքիս մեծ մասը ապրել եմ Գյումրիում։ 2021 թվականին անցա FLEX-ը և մեկնեցի ԱՄՆ, որտեղից էլ սկսվեց իմ միջազգային ուսման ճանապարհը։ Հիմա սովորում եմ Minerva համալսարանի 2-րդ կուրսում։
Դրսում Սովորելու Միտքը
Ես 5 տարեկան հասակից ուզեցել եմ դրսում սովորել ինչ-որ ժամանակ, որովհետև միշտ հետաքրքրել է աշխարհը՝ Հայաստանից դուրս, քանի որ փոքր ժամանակվանից դուրս չեմ ճամփորդել տարբեր պատճառներով։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են մարդիկ ապրում և մտածում այլ երկրներում։ Այդ մտքերով էլ որոշեցի մասնակցել FLEX-ին, որին 1 տարի դիմելուց և չանցնելուց հետո, հաջորդ տարի անցա։ Երբ վերադարձա Հայաստան, քննություններս տվեցի և ավարտեցի դպրոցը։ Հետո որոշեցի ազատ տարի վերցնել։
Ինչու՞ Minerva
Ես Minerva-ից բացի շատ տարբեր համալսարաններ էի դիմել, բայց վերջում այնպես ստացվեց, որ Minerva-ն ինձ համար ամենահարմարն էր։ Սակայն նույնիսկ նախքան համալասարաններից պատասխաններ ստանալը, Minerva-ն իմ սրտին ամենամոտ համալսարանն էր, որովհետև այն օգտագործում է ոչ ավանդական ուսումնական համակարգ։ Ճամփորդություններն ու կրթական համակարգը Minerva-ն առանձնացնում են մնացած համալսարաններից՝ ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանում։ Minerva-ի դիմելու համակարգը մի քիչ տարբերվում է, և դրա պատճառով ես Minerva դիմել եմ ավելի ուշ։
Կրթաթոշակ
Minerva-ն լրիվ ֆինանսավորում չի տալիս, բայց ֆինանսավորումը որոշվում է ընտանիքի ֆինանսական վիճակի հիման վրա։ Հիմնականում, եթե ընտանիքի ֆինանսական վիճակում փոփոխություններ չեն լինում, ֆինանսավորումը պահպանվում է բոլոր տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ, մենք ամեն տարի նորից դիմում ենք ֆինանսավորման համար։ Ֆինանսական օգնությունը Minerva-ում ուղղակի տրվող գումար չէ։ Դրա մի մասը work-study ծրագրից է, որը տարվա ընթացքում ինչ որ ժամաքանակով աշխատանքի դիմաց վարձատրվում ես։ Բացի այս ամենից, ֆինանսավորումը ներառում է նաև ուսանողական վարկը, որը շատ ուսանողներ վերցնում են ու ավարտելուց հետո տարիների ընթացքում վճարում։ Այս բոլոր պայմաններով իմ ֆինանսավորումը կազմում է 90%։
Գնահատականներ
Բացի ՄՈԳ-ից, Minerva դիմելու համար ինձ ոչինչ լրացուցիչ չի պահանջվել։ Սակայն ես ունեցել եմ 1460 SAT միավոր, Duolingo-ում հավաքել էի 145, իսկ իմ ՄՈԳը 10 միավորանոց համակարգով՝ 9․5 էր։ Դրա հետ մեկտեղ, Minerva-ն ունի ներքին առաջադրանքներ՝ ստեղծագործական, հասկացողական, տրամաբանական և այլն, որոնք կարևոր են դիմորդի ունակությունները գնահատելու համար։
Արտադասարանական Գործունեություն
Minerva-ն չի պահանջում հատուկ student profile դիմորդներից։ Ես ունեի ծրագրավորման հետ կապված գործունեություն, բայց դիմումս մեծամասամբ կապված էր FLEX-ի հետ, քանի որ շատ էի խոսել այդ մասին։ Ունեի նաև ինթերնշիփ FLEX-ի ընթացքում ու ևս մեկ ինթերնշիփ՝ ազատ տարվա ընթացքում։ Եվս մի activity եղել է CCC-ն (Competitive College Club)։
Հաջողություններ
Հիմնական հաջողություններս 3-ն էին՝
- FLEX-ը,
- Անգլերերեն լեզվի հանրապետական օլիմպիադայից դիպլոմ
- Հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայից դիպլոմ
Major
Հիմա իմ հայտարարծ major-ը Computer Science and Social Science double major-ն է։ Դրանք հենց քոլեջներն են, բայց քոլեջների ներսում ավելի նեղ-մասնագիտացված major-ներ կան, դրա համար այս կիսամյակի իմ նպտակներից մեկն է major-ները որոշելը։ Minerva-ն շատ ճկունություն է տալիս ուսանողներին՝ իրենց ուզեցած major-ը ստանալու համար։ Առաջին տարում ընդհանրապես կարող ես չմտածել major-ի մասին։ Երկրորդ տարվանից սկսում ես մտածել այն մասին, թե որ դասերը վերցնես։ Բայց մինչև 3-րդ տարվա վերջ, ոչ ոք չի պարտադրում major ընտրես։ Ես, որպես շատ հետաքրքրություններ ունեցող ուսանող, շատ շնորհակալ եմ Minerva-յից որ այս հնարավորությունը տալիս է մեզ։
Կյանքը Minerva-ում
Տարիների ընթացքում՝ ամեն կիսամյակ, բացի առաջին տարվանից, նոր երկրում ենք անց կացնում դաերը։ Բայց հիմա Minerva-ն շարժվում է այն ուղղությամբ, որ երկրների քանակը քչացնի, որ ավելի շատ ժամանակ կարողանանք անց կացնել ամեն երկրում։ Շատ հետաքրքիր է ամեն կիսամյակ երկիր փոխելը, տարբեր մարդկանց ու իրենց մշակույթի հետ ծանոթանալը։ Ես առաջին տարիս անց եմ կացրել Սան Ֆրանցիսկոյում, այնուհետև հաջորդ տարվա առաջին կիսամյակը՝ Թայվանում, իսկ հիմա Կորեայում եմ։
Հետագա Նպատակներ
Ես հստակ պլաններ չունեմ, թե որտեղ կկապեմ համալսարանից հետո կյանքը, որովհետև դեռ մի քանի երկիր ունեմ փոխելու ու նաև ունեմ ժամանակ՝ որ հասկանամ, թե որտեղ եմ ինձ պատկերացնում։ Ինչ որ պահի հաստատ կուզենամ շարունակեմ ուսումս՝ մագիստրատուրա, բայց մինչ այդ կուզենամ մի քանի տարի professional փորձ ձեռք բերեմ ու աշխատեմ, որ հասկանամ թե ինչ ուղղությամբ կցանկանամ խորացնել գիտելիքներս։
Խորհուրդ
Հաջողությունները Minerva-յի կողմից նայվում են ոչ թէ որքան մրցույթի է մասնակցել դիմորդը ու որերորդ տեղն է գրավել, այլ ինչ նշանակություն է ունեցել այդ հաջողությունները դիմորդի և իր շրջապատի համար, ու թե ինչի համար է նա հասել այդ հաջողությանը։
Ձեր արտադասարանական զբաղմունքները փորձեք ավելի մտածված անել ու մտածել թե ինչ է դա տալիս, ու ոնց կարող եք օգնել ոչ միայն ձեզ այլ նաև կողքիններին։
Ներքին առաջադրաները այնպիսին չեն, որ կարողանաք պատրաստվեք դրանց, բայց առաջադրանքներ գրելու ժամանակ եղեք հանգիստ ու լուռ միջավայրում, որ կարողանաք կենտրոնանալ։
Ամփոփելու համար, կարող եմ ասել, որ Minerva դիմելու համար պետք է գիտակցես, թե Minerva-ն ինչ է ու ինչի համար ես ցանկանում գնալ այդտեղ, քանի որ Minerva-ն շատ տարբեր է ուրիշ համալսարաններից և ունի իր և լավ, և վատ, և ուժեղ, և թույլ կողմերը։


